
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Սիոնիի աթոռանիստ տաճարից հավատացյալներին շնորհավորել է Մարիամոբա տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ այս տոնի առթիվ: Վրաստանը սուրբ մոր բախտաբաժինն է և մենք, վրացիներս, դարեր շարունակ ունեցել ենք առանձնահատուկ հավատք և սեր՝ մայր Աստվածածնի նկատմամբ: Արդեն 2019 թվականի մայիսից պետությունը պաշտոնապես նշում է այս իրադարձությունը: Երբ կայացնում էինք այս որոշումը, մենք զգում էին վրաց եկեղեցու և վրաց հանրության աջակցությունը: Շնորհակալություն համայն Վրաստանին, վրաց եկեղեցու հավատացյալներին և աշխարհի քրիտոնյաներին շնորհավորում եմ Մարիամոբա տոնի առթիվ»,- նշել է վարչապետը:1tv.ge