Վրաստանի ազգային բանկը ռեգբիի թեմայով թողարկել է 5 լարի անվանական արժեքի ոսկե և արծաթե մետաղադրամներ:
Մետաղադրամները այսօր ներկայացրել է ազգային բանկի նախագահ, Կոբա Գվետետաձեն: Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի անդամները, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Միլթոն Հեյգը, ինչպես նաև խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նախագահ, Իրակլի Կովզանաձեն, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և այլ հրավիրված հյուրեր:
Կոբա Գվենետաձեն միջոցառմանը ռեգբիստ Մամուկա Գորգոձեին հանձնել է ոսկե հուշադրամ և բոլոր մնացած ռեգբիստներին արծաթե մետաղադրամներ:
Ըստ ազգային բանկի նախագահի, մետաղադրամի դիզայնը պատկանում է Մամուկա և Նիտա Գոնգաձեներին: Մետաղադրամները պատրաստվել են Լիտվայում:
Նոր մետաղադրամների վաճառքը կսկսվի վաղվանից, օգոստոսի 29-ից: Դրանք կարելի է ձեռք բերել, ինչպես ազգային բանկի կանխիկ կենտրոնում և Ղվարելի դրամի թանգարանում, այնպես էլ ազգային բանկի օնլայն խանութի միջոցով:1tv.ge