Հեշտիայի ֆուտբոլի մեծ խաղադաշտը վերակառուցվել է 2008թ -ին, բարերար, ծնունդով Հեշտիայից` Գարիկ Զոբյանի կողմից ով արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանի դաշնությունում:
Սերգեյ Քոթոյանը եւ Արթուր Անտոնյանը այսօր արդեն զբաղվում էին ցանցերը ներկելու գործով: Վարպետ Սերգեյ Քոթոյանի խոսքով՝ արդեն անցել է տարիներ վերակառուցումից հետո, ուստի խամրել է դաշտը, ցանկապատը, տրիբունան, դարպասները եւ այլն…
Վերջերս Գարիկ Զոբյանը վերադարձավ գյուղ եւ որոշեց որպեսզի վերանորոգվի խաղադաշտը ու գեղեցիկ տեսք ստանա: Աշխատանքները արդեն ընթանում են, պետք է ներկվեն ցանկապատի ցանցերը, վերանորոգվի տրիբունան եւ գովազդներով կարգավորվի: Աշխատանքները բարեհաջող ավարտելուց հետո, հնարավոր է ֆուտբոլի մրցաշար կազմակերպվի վերանորոգված դաշտում:
Սերգեյ Քոթոյանը նշեց, որ մեծահասակները սպորտասեր երիտասարդության անունից մեծ շնորհակալություն են հայտնում Գարիկ Զոբյանին եւ ցանկանում են, որ շատ լինեն այդպիսի բարերար երիտասարդներ` ովքեր պատրաստ են իրենց հայրենիքի եւ հայրենի գյուղի համար կատարել բարի գործեր:
Մանրամասները ռեպորտաժում.