Հացահատիկային մշակաբույսերի բերքավաքը մոտենում է ավարտին: Բնակիչների խոսքով, տարին բարենպաստ էր հացահատիկային մշակաբույսերի բերքատվության տեսանկյունից:
՛՛Այս տարի կրկնակի բերք է ստացվել: 1կգ հացահատիկի արժեքը կազմում է 55-65 թեթրի՛՛,-նշում են բնակիչները:
Նինոծմինդա քաղաքի բնակիչ Մելս Բդոյանը նշում է, որ ինքը մշակում է 6 շարքանի ցորենի տեսակ, որն ունի բարձր բերքատվություն: Այս տեսակի ցորենի հասկը ունի 7-9սմ երկարություն: ՛՛Անցյալ տարի 1 հեկտար տարածքից ստացել ենք 4,5 տոննա բերք, այս տարի դեռևս չենք քաղել բերքը, բայց ևս լավ հույսեր ունենք՛՛,-նշեց Բդոյանը:
Բնակիչների խոսքով, այն դաշտերը, որոնք չեն տուժել կարկտից, հիմնականում ունեն բարձր բերքատվություն: Նինոծմինդայում գարին և ցորենը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր: Բերքի մի հատվածն էլ վաճառվում է ջրաղացներին:
Մանրամասները լսեք նյութում.