
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործնական այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն:
Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հետ կապված արարողությանը:
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի, Էստոնիայի և Ուկրաինայի նախագահների հետ:
Նախագհաը խոսքով ելույթ է ունենալու «50 կին Վրաստանից» ցուցահանդեսի բացմանը և «Կանանց դերը քաղաքականությունում» կոնֆերանսին:1tv.ge