2019 թվականի միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքներով, բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու իրավունք է ձեռքբերել 28 740 դիմորդ, որը նշանակում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում քննություններին գրանցված դիմորդներից ընդունվել է մոտ 71%-ը:
Դիմորդները գրանցման և պետական ուսումնական դրամաշնորհի ձեռքբերման մասին տեղեկություն կարող են տեսնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքէջում՝ այսօրվանից:
Ըստ արդյունքների, պետական դրամաշնորհ է ստացել 6 546 դիմորդ, պետության կողմից ֆինանսավորված կրթական ծրագրերին գրանցվել է 4 777 ուսանող: Միևնույն ժամանակ, վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին ընդունվել է 1 335 դիմորդ:
Այս տարի ազգային քննություններին գրանցվել էր 41 000 դիմորդ: Նախնական արդյունքները հրապարակվելուց հետո դիմորդները հնարավորություն ունեին բողոքարկել ստացած միավորը:
2019 թվականի միասնական ազգային քննությունները մեկնարկել էին հուլիսի մեկին: Վրաստանի ողջ մասշտաբով, 11 քաղաքում գործում էր 23 քննչական կենտրոն:1tv.ge