Հսկայական տզրուկը 10 օր ապրել է տղայի կոկորդում

Հսկայական տզրուկը 10 օր ապրել է տղայի կոկորդում

Անհավանական պատմություն է տեղի ունեցել չինական Գույչժոու նահանգում։ Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, փոքրիկ տղայի կոկորդում 10 օր հսկայական տզրուկ է ապրել։

Երեխան, որի անունը չի նշվում, մեկ շաբաթից ավելի տառապել է ուժեղ հազից, որը երբեմն ուղեկցվել է արնահոսությամբ։ Տեղի մասնագետները չեն կարողացել պարզել խնդիրը, եւ տղային տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Գույյանի հիվանդանոց։ Այնտեղ բրոնխոսկոպիայի միջոցով հաջողվել է շնչափողում հայտնաբերել հսկայական տզրուկը։

Մակաբույծը հեռացվել է հատուկ աքցանի միջոցով։ Ասվում է, որ տզրուկի երկարությունը 7 սանտիմետրից ավելի է եղել։

Մասնագետների կարծիքով՝ այն կարող էր երեխայի կոկորդում հայտնվել այն ժամանակ, երբ նա ջուր է խմել լեռնային աղբյուրից։news.am