
Թբիլիսիում դիմակավորված 5 զինված անձինք ավազակային հարձակում են կատարել ընտանիքի վրա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաալիքը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել լուսաբացին Մտացմինդա շրջանի Ամաղլեբա փողոցում:
Ականատեսների խոսքով՝ հարձակվողները կապկպել են տանը եղած ընտանիքի անդամներին: Ավազակները տարել են ավտոմեքենան, կանխիկ գումար՝ 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար) եւ 60 հազար լարի (մոտ 20 հազար դոլար) արժեքով զարդեր:
Տեղեկությունների համաձայն՝ մեքենան արդեն գտնվել է: Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ, այս հոդվածով նախատեսվում է 5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում:news.am