Լրացել է առանց քննության քաղաքացիությունը պահպանելու հայտադիմումի վերջնաժամկետը

Լրացել է առանց քննության քաղաքացիությունը պահպանելու հայտադիմումի վերջնաժամկետը

Ավարտվել է Վրաստանի քաղաքացիության պահպանման համար հայտադիմումի վերջնաժամկետը, որոնք ունեն այլ երկրի քաղաքացիություն, այժմ կարող եք վերականգնել քաղաքացիությունը` դիմում ներկայացնելով և վրացերենի իմացության քննությունը հանձնելով:

Հուլիսի վերջին տեղեկատվություն էր տարածվել, որ վրացական քաղաքացիության պահպանման համար հայտադիմում ներկայացնելու ժամկետը երկարացվել է 2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, բայց այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, օգոստոսի 15-ից Արդարադատության տանն այլևս չեն ընդունվում հայտադիմումներ քաղաքացիության պահպանման վերաբերյալ:

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր, ստանալով այլ երկրի քաղաքացիություն, բախվել են Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու վտանգի հետ, հնարավորություն են ունեցել հայտադիմում ներկայացնել, վճարել 250 լարի: Այնուհետև, Վրաստանի Արդարադատության տանը հանձնաժողովը որոշում էր կայացնում պահպանել կամ զրկել նրանց քաղաքացիությունից: Հանձնաժողովը բաղկացած էր 6 հոգուց՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցներից, Պետական անվտանգության ծառայության և նախագահի աշխատակազմի աշխատողներից: Հանձնաժողովը քննարկում էր քաղաքացիների հայտադիմումը և քվեարկության ճանապարհով որոշում էր պահպանման կամ զրկման հարցը:

2018 թվականին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում երկրի քաղաքացիները ստացան երկքաղաքացիության իրավունք՝ մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար հայցադիմող անձինք:

2017 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնք արգելում են Վրաստանի քաղաքացիությունից զրկումը՝ մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, բայց ամեն ինչ միանգամայն չէ:

Այս պահին այն մարդիկ, ովքեր ունեն մեկ այլ երկրի քաղաքացիություն և մինչև օգոստոսի 15-ը Վրաստանի քաղաքացիությունն օրինականացնելու ժամանակ չունեն, կարող են դիմել հայտով, որի արդյունքում նրանք կզրկվեն քաղաքացիությունից և կկարողանան վերականգնել քաղաքացիությունը` հանձնելով վրացերենի իմացության քննությունը: Թեպետ այս հնարավորությունն էլ ունի ժամկետներ: 2021 թվականից հետո մարդիկ կկարողանան վերականգնել քաղաքացիությունը միայն Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիների իրավունքներով, այսինքն՝ հանձնելով 3 քննություն՝ վրացերեն, Վրաստանի պատմության և իրավունքի հիմունքներ:

Երկրի Սահմանադրությամբ սահմանված Վրաստանի քաղաքացիությունից չզրկելը գործում է այն դեպքում, եթե քաղաքացին դիմում է այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, բայց միևնույն ժամանակ հայցում է պահպանել վրացական քաղաքացիությունը: Գործակալությունը ստանձնում է լուծել քաղաքացիությունը պահպանելու կամ զրկելու հարցը, իսկ իր որոշումը վերջնական հաստատման է ուղարկում երկրի նախագահին: