Սակրեբուլոյում անցկացվեց հերթական նիստը

Սակրեբուլոյում անցկացվեց հերթական նիստը

Օգոստոսի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  սակրեբուլոյում անցկացվեց հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին 3 հարցեր:

Առաջին հարցը վերաբերում էր  2019թ. մունիցիպալ բյուջեի մասնակի փոփոխմանը: Այս հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Սամվել Արզումանյանը:

Երկրորվերաբերում էր Վրաստանի կառավարության  2019թ. հուլիսի 30-ի թիվ 1721  որոշման հիման վրա   մունիցիպալ բյուջեի եկամտային մասի ավելացմանը, որով նախատեսվում է  12 հազար լարի փոխանցել Փոքր Գոնդուրա գյուղում անձրևաջրերի ջրատարների կառուցման համար:

Երրորդ հարցը վերաբերում էր   մրցույթ-տենդերներից խնայված  32 316 լարիով կրճատել Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեի ծախսային մասը, ինչպես նաև կրճատել  ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող  բյուջեի միջոցները 41 800 լարիով: Այդ թվում մեծացնել մունիցիպալ բյուջեի ծախսային մասը 80 հազար լարիով նախագծային նախահաշիվների փաստաթղթերի կազմման համար: Ծախսային մասի ավելացման հաշվին նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝  Փոքր Գոնդուրա գյուղում դրենաժային ջրանցքների անցկացման համար հատկացնել  126 316 լարի, Գանձայի մանկապարտեզի ջեռուցման համակարգի  վերականգնման համար հատկացնել 10 հազար լարի, Մեծ Գոնդուրա գյուղում ջրագծերի վերանորոգման համար հատկացնել 5 հազար լարի, Փոկա գյուղի ջրագծերի վերանորոգման համար հատկացնել 40 հազար լարի, Փոքր Խանչալի գյուղում ճանապարհների փոսալցման համար հատկացնել 8 հազար լարի և ևս 4 700 լարի՝  փողոցների լուսավորության համար:

Վերոնշյալ բոլոր  հարցերին բոլոր պատգամավորները կողմ արտահայտվեցին, բացի մեկից:

 



Opinion, pooling and voting