Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում 2019-2020 թթ.. դաստիարակչական տարին սկսվելու է սեպտեմբերի 16-ից:
Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, մինչ գործընթացի սկիզբը անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել մանկապարտեզների վարչություն:
Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում դաստիարակվողների գրանցումը ընդհանրապես տեղի է ունենում էլեկտրոնային ձևով: Գրանցումն անց է կացվում երկու փուլով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության վեբ կայքում ՝ www.kids.org.ge: Գործակալության տվյալներով առաջին փուլում գրանցվում են անապահով ընտանիքների երեխաները, պետական խնամքի գործակալության բենեֆիցիարները, հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները, այն ընտանիքների երեխաները, որոնց երեխաները արդեն օգտվում են նշված դաստիարակչական հաստատության ծառայություններից, Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում 2015 թվականի հունիսի 13-14-ին տեղի ունեցած աղետից տուժած ընտանիքների երեխաները, միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաները:
Դրա հետ մեկտեղ, հատուկ կրթական կարիք ունեցող և միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ծնողի երեխայի գրանցումը տեղի չի ունենում էլեկտրոնային ձևով, անհրաժեշտ է փաստաղթների ներկայացում մանկապարտեզների կառավարման գործակալություն:
Գրանցման երկրորդ փուլում գրանցվել կարող են բոլոր այն անձինք, ովքեր չեն մտնում գրանցման առաջին փուլում գրանցվողների անվանակարգում:1tv.ge