Սահակաշվիլիի կողմնակիցները լքել են խորհրդարանի դահլիճը՝ ի նշան Մերաբիշվիլիի կալանավորման դեմ բողոքի

Սահակաշվիլիի կողմնակիցները լքել են խորհրդարանի դահլիճը՝ ի նշան Մերաբիշվիլիի կալանավորման դեմ բողոքի

Վրաստանի խորհրդարանում նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» պատգամավորներն այսօր՝ մայիսի 29-ին, լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը՝ ի նշան նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քատուղար Վանո Մերաբիշվիլիի կալանավորման դեմ բողոքի:
«Դուք հասկանում եք, որ մեր գլխավոր քարտուղարի կալանավորումից հետո պատգամավորներին ավելի շատ ժամանակ է պետք կուսակցական կառույցները համախմբելու, տարբեր ուղղություններով աշխատելու համար… Իհարկե, մենք կօգտագործենք խորհրդարանի ամբիոնը, երբ անհրաժեշտ համարենք»,-լրագրողներին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» խմբակցության ղեկավար Գեորգի Գաբաշվիլին:
Նրա խոսքով՝ քաղաքական փոքրամասնության պատգամավորները որոշ ժամանակ չեն մասնակցի խորհրդարանի նիստերին:
Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության անդամ Զվիադ Ձիձիգուրին նշել է, որ «Միացյալ ազգային շարժման» խմբակցության որոշումը կվնասի հենց իրենց կուսակցությանը:
news.am



Opinion, pooling and voting