
Քվեմո Քարթլիում, Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել՝ 15-ը:
Միմյանց են բախվել երեք միկրոավտոբուս և մեկ ավտոմեքենա:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, միկրոավտոբուսներից մեկը ուղևորվում էր Երևանից Բաթումիի ուղղությամբ: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում:1tv.ge