Համամասնական ընտրական համակարգին անցնելու և մեծամասնական համակարգը վերացնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա բյուրոյի վաղվա նիստին

Համամասնական ընտրական համակարգին անցնելու և մեծամասնական համակարգը վերացնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա բյուրոյի վաղվա նիստին

Համամասնական ընտրական համակարգին անցնելու և մեծամասնական համակարգը վերացնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա բյուրոյի վաղվա նիստին:

Խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված օրինագիծը նախատեսում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական համակարգով:

Մասնավորապես, փոփոխություններով, քաղաքական կուսակցության կողմից ստացած մանդատների քանակը ճշտելու համար, կուսակցության կողմից հավաքած ձայները բազմապատկվելու են 150-ի վրա և բաժանվելու  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից ստացված ձայների քանակի վրա:

Բացի այդ, նախագծով ընտրությունները անց են կացվելու զրոյական, այսպես կոչված բնական պատնեշի պայմաններում և մանդատ (մանդատներ) կստանան այն կուսակցությունները  որոնք բավարար ձայներ կհավաքեն առնվազն մեկ մանդատ ստանալու համար:

Սահմանադրական օրինագիծը չի նախատեսում նաև հաջորդ խորհրդարանական ընտրություններին դաշինքների հնարավորությունը:

Իշխող թիմում ասում են, որ դա պայմանավորված է նրանով, որ երկիրում խոչընդոտներ չլինեն կուսակցական համակարգի զարգացման համար: 1tv.ge