
«Դորիան» փոթորիկը հասել է մինչև հինգերրորդ կարգի ուժգնության: Լրատվությունն այս մասին տարածել է ԱՄՆ-ի փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնը:
Նրանց խոսքով, այս պահին «ավերիչ փոթորիկը մոտենում է Աբակոյի կղզիներին:
Հիշեցնենք, «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով Բահամյան կղզիներից տարհանել են բնակիչներին և զբոսաշրջիկներին:
Աղետի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ՝ Ֆլորիդա, Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգներում: 1tv.ge