
«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երևան-Մոսկվա չվերթը, տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում: Այս մասին հայտնում է Հայաստանի քաղացիական ավիացիայի կոմիտեն:
Խնդիր էր առաջացել էլեկտրոնային համակարգի հետ: Ինքնաթիռում եղել է 118 ուղևոր և անձնակազմի անդամներ:
Ըստ flyradar24 պորտալի, օդանավն արդեն թռել է Մոսկվայի ուղղությամբ:
«Արմենիա» ավիաընկերությունը «Ջորջիան աիրվեյս» ընկերության գործընկերն է, որը Թբիլիսիից Մոսկվա թռիչքներ է կատարում Երևանով: 1tv.ge