Կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ

Կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Գիա Վոլսկին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ներկուսակցական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկվել են կառավարության առաջիկա փոփոխությունները:

«Հարցը կքննարկվի նաև երեքշաբթի՝ կուսակցության քաղխորհրդի հանդիպման ընթացքում: Երկուշաբթի արդեն բավարար չափով տեղեկություն կունենաք, համապատասխան հայտարարություն կանի Մամուկա Բախտաձեն»,-ասել է Վոլսկին:

Հիշեցնենք, որ իշխող թիմի հանդիպմանը ներկա են գտնվել կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և կուսակցության այլ անդամներ:aliq