Հեշտիայում աղբամանները նորից լցված են

Հեշտիայում աղբամանները նորից լցված են

Նիոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում աղբամանները արդեն մի քանի օր է ինչ լցվել են:

Բնակիչների խոսքով՝ աղբամանների քիչ լինելու պատճառով շատ արագ լցվում են, այդ պատճառով բնակիչները ստիպված տանում են աղբը հետ, իսկ ովքեր հետ չեն տանում՝ պարկերով թողնում են աղբամանի մոտ: Կենդանիներն էլ իրենց հերթին աղբը թափում են աղբամանից դուրս, ինչի պատճառով էլ շրջակայքում  գարշահոտ է տարածվում:

Բնակիչները նշեցին, որ եթե շաբաթը երկու անգամ աղբահանող մեքենան աղբը տաներ, կամ գոնե աղբարկղեր ավելացվեր ապա այսպիսի իրավիճակ չեր ստեղծվի:

Մենք հեռախոսազրույց ունեցանք կոմունալ ծառայության պետ Մելս Մնացականյանի հետ, ով նշեց որ աղբատար մեքենան գտնվում է հարեւան գյուղում, 30 րոպեի ընթացքում արդեն կմեկնի Հեշտիա եւ կհավաքի աղբը:

Ավելի վաղ Մելս Մնացականյանը հյուրընկալվելով NOR ռադիոյի տաղավար  խոսել էր աղբահանության մասին, որտեղ նշել էր՝  երբ ինչ որ համայնքում աղբամանները լցվում են գյուղի ներկայացուցիչները կամ որեւէ մեկը, ով նկատում է լցված աղբամանները պետք է զանգահարի եւ տեղյակ պահի որից հետո աղբահանող մեքենան կմեկնի տվյալ համայնք:

Մանրամասները ռեպորտաժում.