
Վրաստանում աշխատանքային անվտանգության նորմերի պաշտպանության նպատակով սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումներ: Մասնավորապես, այսուհետ գործատուն պարտավոր է աշխատանքի անվտանգության նորմերի պաշտպանության նպատակով նշանակել կամ հրավիրել աշխատանքի անվտանգության սերտիֆիկացված մասնագետի:
Աշխատանքի տեսչության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, գործատուն, որը 20 կամ պակաս աշխատող ունի, կարող է անձամբ իրականացնել աշխատանքի անվտանգության մասնագետի մասնագիտական պարտականությունները: Եթե գործատուն 20-100 աշխատող ունի, նա պարտավոր է ունենալ աշխատանքի անվտանգության առնվազն մեկ մասնագետ, իսկ 100 կամ ավելի աշխատողների դեպքում՝ առնվազն երկու մասնագետ: Աշխատանքի անվտանգության մասնագետը պարտադիր պետք է անցած լինի համապատասխան հավատարմագրման ծրագիր:aliq.ge