Սումբատ Կյուրեղյանի հայտարարությունը ի աջակցություն պատգամավոր Վրեժ Մուրադյանի

Սումբատ Կյուրեղյանի  հայտարարությունը  ի աջակցություն  պատգամավոր Վրեժ Մուրադյանի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հայտարարություն է տարածել  ի պաշտպանություն  սակրեբուլոյի  պատգամավոր Վրեժ Մուրադյանի:

«Ցանկանում եմ  պաշտպանել իմ ընկերոջն ու  գործընկերոջը, ով երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ:   Երկու օր է, ինչ  Վրեժը դարձել է սոցցանցերի  «աստղը» :    Բանն այն է, որ  facebook սոցիալական ցանցի միջոցով ցանկացել է  ուղիղ  եթերի միջոցով հայտնել  Գոնդուրայի  գյուղական համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների մեկնարկի մասին ուրախ լուրը: Բայց այնպես է ստացվել, որ  հեռախոսից օգտվել չկարողանալու  պատճառով, սխալ ծրագիր է  ընտրել , որը  նման  աշխուժություն է առաջացրել սոցցանցերում:  Շատերը  դրական են արտահայտվել, շատերն էլ տեսանյութը ծաղրանքի առարկա են դարձրել: Յուրաքանչյուր  մարդ կարող է հայտնվել  նրա տեղում»,- նշեց Սումբատ Կյուրեղյանը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, որում սակրեբուլոյի պատգամավոր Վրեժ Մուրադյանը  Գոնդուրայի գյուղական համայանքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների ընթացքի ժամանակ իր ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ եթեր մտնելիս  զավեշտալի  ծրագիր էր միացրել: Պատգամավորը, մեկնաբանելով տեսանյութը,  նշել էր, որ ամեն ինչ պատահական է տեղի ունեցել :