12 երիտասարդներ մեկնեցին բուժզննում անցնելու

12 երիտասարդներ մեկնեցին բուժզննում անցնելու

Սեպտեմբերի 2-ին 12 երիտասարդներ Նինոծմինդայի մունիցիպալիտետից մեկնեցին Թբիլիսի բուժզննում անցնելու:

Վրաստանում զինվորական ծառայության զորակոչը մեկնարկել էր օգոստոսի 12-ից և տևելու է մինչև դեկտեմբերի 28-ը:

Զորակոչիկները բուժզննումն անցնելուց հետո կանցնեն նախնական ծառայության, իսկ այնուհետև ծառայություն կանցնեն Վրաստանի Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք որ, զինվորական ծառայությունը պարտադիր է։ Զինապարտ են համարվում 18-27 տարեկն երիտասարդները։ Վրաստանում զինծառայության տևողությունը 1 տարի է։
Այն անձիք, ովքեր զինվորական ծառայությունից խուսափում են, կենթարկվեն պատասխանատվության:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ: