Մամզարա գյուղում 4 ընտանիք մնացել են առանց խմելու ջրի

Մամզարա գյուղում  4  ընտանիք մնացել են առանց խմելու ջրի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում 4 ընտանիք արդեն մի քանի օր է մնացել է առանց խմելու ջրի:

Խնդիրն այն է, որ այդ 4 ընտանիքը օգտվել են Ջիգրաշենի կենտրոնական ջրագծից, որն էլ իր հերթին հանգեցրել էր ջրի անբավարարության Ջիգրաշեն գյուղում: Երբ հայտնի է դարձել Ջիգրաշենում ջրի անբավարարության պատճառը, դադարեցվել է Մամզարա գյուղի այդ 4 ընտանիքի ջրամատակարարումը Ջիգրաշենի ջրագծից:

Սեպտեմբերի 2-ին Մամզարա գյուղի այդ 4 ընտանիքների անդամները բողոքով եկել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Բնակիչներից Մարիետա Գոմցյանն էլ նշում է, որ տարիներ շարունակ օգտվել են այդ ջրագծից, բայց որևէ խնդիր չի եղել մինչ այժմ:

Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Տոնոյանի խոսքով, նրանք նորից կփորձեն միացնել Ջիգրաշենի ջրագիծը մինչև հաջորդ տարի, իսկ հետագայում ֆինանսավորման դեպքում կանցկացնեն նոր ջրագիծ այդ չորս ընտանիքի համար:

Թե երբ կվերականգնվի Մամզարա գյուղի 4 ընտանիքի ջրամատակարարումը, կտեղեկացնենք մեր հետագա նյութերում: