Թբիլիսիի քաղաքապետարանը 2019 – 2020 թվականների ուսումնական տարվա աշնանային կիսամյակի համար, սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը ֆինանսավորելու նպատակով, սկսել է դիմումների ընդունումը:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի լրատվությամբ, սոցիալապես անապահով և հաջող ուսանողներին օժանդակելու ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվում են Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ուսանողները, որոնց ընտանիքների վարկանիշային միավորը սոցիալապես անապահովների միասնական բազայում 70 000 կամ ցածր է, և սովորում են պետության կողմից արտոնագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում, բակալավրի, մագիստրատուրայի կամ դոկտորանտուրայի ակադեմիական աստիճանում:
Սոցիալապես անապահով ուսանողների համար ուսման ֆինանսավորումը տեղի է ունենում կիսամյակային համակարգով, տարին երկու անգամ, յուրաքանչյուր ուսանողի ուսումնական ներկայության շրջանակներում:
51-70 միավորի դեպքում ֆինանսավորման չափը կկազմի 50%, 71-90 միավորի դեպքում `70%, իսկ 91-100 միավոր ունեցող ուսանողները կստանան 100% ֆինանսավորում: Ֆինանսավորում ստանալու համար ուսանողները պետք է Թբիլիսիի քաղաքապետարան ներկայացնեն` անձը հաստատող վկայականը, սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայից փաստաթուղթ, վկայական համալսարանից ուսման տարեկան վճարի նշմամբ, համալսարանի բանկային տվյալները, Համալսարանի կողմից տրված ակադեմիական փաստաթուղը (բացառությամբ I կիսամյակի), բարձրագույն ուսումնական հաստատությունից երաշխավորություն (բացառությամբ I կիսամյակի), մոտիվացման նամակը:
Ինչ վերաբերում է I կիսամյակի ուսանողներին, այլ փաստաթղթերի հետ միասին, նրանք պետք է ներկայացնեն միասնական ազգային քննությունների ժամանակ ստացած միավորների և արդյունքների վերաբերյալ վկայական:
Դիմումների ընդունումը շարունակվելու է մինչև նոյեմբերի 30-ը: Ուսանողները անձամբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը և հայտը:1tv.ge