Հորդառատ անձրևը հեղեղել է Ծերեթելի փողոցը

Հորդառատ անձրևը հեղեղել է Ծերեթելի փողոցը

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում գտնվող Ծերեթելի փողոցը յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո դառնում է անանցանելի:

Ամեն անգամ, հորդառատ անձրևից հետո, Ծերեթելի փողոցում հսկայական լճակներ են գոյանում: Ամենավատն այն է, որ անձրեւաջուրը լցվում է բնակիչների բակերը:

Բնակիչները նշում են, որ այդ խնդիրը ծագել է ջրահեռացման գծերի բացակայության պատճառով: Խնդիրն այն է, որ ջրահեռացման գծեր չեն թողել ճանապարհաշինության ժամանակ:

Ինչպես ասում են այն փողոցի բնակիչները, որտեղ ասֆալտապատումն արդեն արված է, ջուրը լցվում է բնակիչների բակեր և հողամասեր: Խնդիրը կլուծվի միայն ջրահեռացման գծեր անցկացնելուց հետո:

Բնակիչները ստիպված են եղել հանել կոյուղու դիտանցքների ծածկերը, որպեսզի ջուրը լցվի կոյուղի :

Հիշեցնենք, որ այս փողոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում :

Ճոճաշեն փողոցի բնակիչները պատրաստվում են օգնության համար դիմել տեղական իշխանություններին: Այս հարցը չի կարելի այդպես թողնել », – նշում է Հմայակ Գրիգորյանը:

Խնդրին ծանոթացել է նաև քաղաքապետարանի ղեկավարությունը:

Մանրամասները Ծերեթելի փողոցի բնակիչների հետ մեր զրույցում: