NOR ռադիոյի ստուդիա էր դիմել Նինոծմինդա քաղաքի բնակիչ Հովհաննես Բդոյանը, ով ասաց, որ անձրևի ժամանակ ջուրը լցվում է իր բակը:
Բդոյանի տունը գտնվում է Դավիթ Շինարար 50 հասցեում:
Բդոյանի խոսքով ՝ ջուրը, որը հոսում է այլ փողոցներից, հարևանների բակից լցվում է իր բակը: Կարկուտի ժամանակ իրավիճակը դառնում է ավելի վատ: Պատճառը ջրատար խողովակի բացակայությունն է:
«Եթե նրանք ասֆալտապատում են փողոցը, ապա պետք է ջրահեռացման գծեր թողնեն: Քաղաքապետարանի ղեկավարությունից խնդրում եմ ուշադրություն դարձնել : Ինչու՞ ամեն անգամ դրա պատճառով պետք է վիճեմ հարևանիս հետ », – ասում է Հովհաննես Բդոյանը:
Լրացուցիչ մանրամասները մեր աուդիո նյութում: