
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ Հեշտիա գյուղում աղբամանները գտնվում էին ծանրաբեռնված վիճակում:
Բնակիչները բողոքում էին, որ եթե շաբաթը երկու անգամ աղբահանող մեքենան աղբը տաներ, կամ գոնե աղբարկղեր ավելացվեր ապա այսպիսի իրավիճակ չեր ստեղծվի:
NOR ռադիոկայանը դիմեց կոմունալ ծառայություն՝ վերոնշյալ խնդրին լուծում տալու համար: Ունենալով հեռախոսազրույց կոմունալ ծառայության պետ Մելս Մնացականյանի հետ հասկացանք, որ աղբատար մեքենան ժամեր անց կմեկնի Հեշտիա եւ կհավաքի աղբը: Արդեն օրվա վերջում կոմունալ ծառայության աշխատակիցները պարտաճանաչորեն աղբը մաքրել էին։