«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները հեռացել են խորհրդարանի նիստերի դահլիճից:
Լիագումար նիստի մեկնարկին նրանք դահլիճում արտահայտել են իրենց բողոքը, որից հետո դուրս եկել դահլիճից:
«Եվրոպական Վրաստանի» անդամ, պատգամավոր Էլենե Խոշտարիան դահլիճ է մտել սուլիչով և «Ամոթ է» գրառմամբ վերնաշապիկով: Նրան են միացել նաև կուսակցության մնացած անդամները:
Նիստին գտնվում էր նաև «Ամոթ է» շարժման մի քանի ակտիվիստ:
«Ամոթ է» և «Ազգային շարժման» անդամները խորհրդարանի շենքի մոտ անցկացնում են հանրահավաք և բողոքում Գիորգի Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելու դեմ:1tv.ge