Անձրևաջրերը լցվել են Ծերեթելի փողոցի բնակչուհու տունը

Անձրևաջրերը լցվել են  Ծերեթելի փողոցի բնակչուհու տունը

Նինոծմինդա քաղաքի Ծերեթելի փողոցի բնակչուհի Գալյա Բալասանյանը բողոքում է, որ անձրևաջրերը լցվում են իր տան բակն ու տունը: Ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո Ծերեթելի փողոցում գոյանում են մեծ ջրափոսեր: Քանի որ Գալյա Բալասանյանի կիսակառույց տունը գտվում է ճամփեզրին մոտ և ցանկապատված չէ, անձրևաջրերը էլ ավելի հեշտությամբ են լցվում տան բակը: Այս անգամ ևս խնդրի առաջացման պատճառն այն է, որ ասֆալտապատելիս ճամփեզրերին նախատեսված չի եղել անցկացնել ջրատարներ:

՛՛Գարնանը ձնհալն է մեծ վնաս պատճառում, ամռանն ու աշնանն էլ՝ անձրևները: Բացի այդ տանիքից կաթում է ներս, ինչի հետևանքով տան պատերը խոնավացել են,- նշում է Գալյա Բալասանյանը:

Մանրամասները լսեք նյութում.