
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիա գյուղում կողոպտել են խանութ:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները:
Ներքին գործերի նախարարությունը, հղում կատարելով խանութի սեփականատիրոջ ցուցումներին, հաղորդում է, որ խանութից գողացվել է 300 լարի գումար, ալկոհոլ և քաղցրավենիք:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Քննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով գողության մեղադրանքով: