Ռուսթավելի պողոտայի վրա, Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում անցկացվող «Ամոթ է» խորագրով ցույցը սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին կվերսկսվի: Մինչ այդ, 13:00-ին, ցույցի որոշ կազմակերպիչներ և կողմնակիցներ Արդարադատության բարձրագույն խորհրդի դիմաց հավաք են անցկացնելու՝ իրենց բողոքն արտահայտելով դատավորների ընտրության դեմ:
Հավաքի կազմակերպիչների խոսքով՝ խախտվել է ընտրության կարգը:
Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, կազմակերպիչները նշում են, որ կառավարության փոփոխությունները փոխել են նաև իրենց ծրագրերը և կքննարկվեն հատուկ գործողություններ, այնուամենայնիվ, հանրահավաքներն ամեն օր կշարունակեն անցկացնել խորհրդարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք՝ երեկ, սեպտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց թվով 76-րդ բողոքի ցույցն էր ընթանում: Ցույցի կազմակերպիչները նույն երիտասարդներն են, որոնք հունիսի 20-ից ի վեր պահանջում էին ներքին գործերի նախարար, այժմ արդեն երկրի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ցուցարարները դեմ են Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն և կարծում են, որ այս քայլով Բիձինա Իվանիշվիլին պատերազմ է հայտարարում քաղաքացիական հասարակությանը:aliq.ge