Արդեն հաշված օրերի ընթացքում երեխաները պետք է հաճախեն դպրոց: Այսօր հարցում անցկացրեցինք Հեշտիա գյուղի ծնողների մասնակցությամբ, ովքեր այս տարի առաջին դասարան են ուղարկում իրենց երեխաներին:
Ծնողներից մեկը, ով այս տարի առաջին դասարան է ուղարկում իր դստերը նշեց, որ ծախսերը շատ են, գրենական պիտույքների եւ դպրոցական հագուստի համար ծախսել է մոտավոր 200 լարի, չնայած այն բանին, որ ամուսինը նույպես օգնում է արտերկրից դպրոցական պարագաների հարցում:
Իսկ ծնողներց մեկն էլ իր հերթին նշեց, որ դպրոց ուղարկել է 2 երեխաներ, այս տարի արդեն երրորդը կհաճախի, բայց ծախսերի տարբերությունը շատ մեծ է: Եթե այն ժամանակ 1 պայուսակը արժեր 15 – 20 լարի, այժմ որակյալ պայուսակ ձեռք բերելու համար պետք է վճարել 30 – 50 լարի: Հիմա կան շատ մանրուքներ որոնց պետք է նույնպես ուշադրություն դարձնել։ Մոտավորապես 400 – 500 լարի գումարը մի կերպ հերիքում է մեկ երեխային դպրոց ճանապարհելու եւ ամեն ինչով ապահովելու համար:
Ի ուրախություն ծնողների՝ դպրոցներում գրքերը տրվում են անվճար, ինչն էլ իր հեթին թեթեւացնում է ծնողների հոգսը:
Մանրամասները՝ ռեպորտաժում․