
Սեպտեմբերի 4-ին՝ ամառային արձակուրդների ավարտից հետո, Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերականգնվեց մանկապարտեզների աշխատանքը: Պարապմունքների առաջին օրը մանկապարտեզ էին հաճախել ոչ բոլոր երեխաները: Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզ հաճախում են 160 երեխաներ:
՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Եսոյանի խոսքով, քաղաքում շատ են մանկապարտեզահասակ երեխաները , սակայն մանկապարտեզում չկան բավարար տեղեր:
Ինչ վերաբերում է, Նինոծմինդա քաղաքում երկրորդ մանկապարտեզի գործունեության սկսմանը, ապա դեռևս անհայտ է, թե երբ այն կսկսի գործել:
Մանրամասների մասին լսեք ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Եսոյանի հետ մեր զրույցում.