Նինոծմինդայից 3 աշակերտուհիներ մասնակցեցին ամառային դպրոցի դասընթացներին Ցխնեթիում

Նինոծմինդայից 3 աշակերտուհիներ մասնակցեցին ամառային դպրոցի դասընթացներին Ցխնեթիում

Հուլիսի 21-ից օգոտոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհիներ Ռուզաննա Կիրակոսյանն ու Ելենա Մկրտչյանը և Մեծ Խանչալի գյուղի դպրոցից մեկ այլ աշակերտուհի մասնակցեցին Թբիլիսիից ոչ հեու գտնվող Ցխնեթի   քաղաքում անցկացվող 2-շաբաթյա Buckswood  summer school ամառային դպրոցի դասընթացներին:

Աշակերտուհիները ամառային դպրոցին մասնակցելու իրավունք էին ձեռք բերել անգլերեն լեզվի օլիմպիադայում լավ արդյունք ցուցաբերելու արդյունքում:

2 շաբաթվա ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները  շփվել են անգլերենով և վրացերենով, խաղացել տարբեր մարզական և ինտելեկտուալ խաղեր:

2-շաբաթվա ընթացքում  մասնակիցները  այցելել են նաև Մթածմինդա և Լիսի լիճ:

«Ամառային դպրոցը մեզ հնարավորություն տվեց խորացնել անգլերենի մեր  գիտելիքները,  դառնալ  ինքնավստահ և ինքնուրույն”,- նշեց 12-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Կիրակոսյանը:

Ելենա Մկրտչյանը  արդեն երկու տարի է մասնակցում է  անգլերեն լեզվի դպրոցական օլիմպիադային  և այս տարի իրավունք ձեռք բերեց մասնակցել   Buchswood  ամառային դպրոցի Անգլիայի մասնաճյուղին:

“Սա մեծ հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու տեսանկյունից:  Ես ու Ռուզաննան տարբեր խմբերում էինք, ինչը սկզբում շատ դժվար էր, իսկ հետո դա նպաստեց, որ երկուսս էլ նոր ընկերներ ձեռք բերենք՛՛,-նշեց Ելենան: