Ախալքալաքի շուկայում բացակայում է տարրական պայմանները

Ախալքալաքի շուկայում բացակայում է տարրական պայմանները

Ախալքալաքի շուկան որպես իրավաբանական անձ, գրանցված չէ, շուկայում աշխատանքի տարրական պայմաններ էլ չկան։ Հարցը ամեն տարի քննարկվում է, իշխանությունը խոստումներ չի խնայում, թեպետ արդյունքներ դեռ չեն երևում։
Ախալքալաքի շուկայում վաճառասեղանների մեծ մասը դատարկ է։ Այստեղ առևտուր են անում միայն համեմունքներ և կանաչեղեն վաճառողները։ Ողջ տարածքը ծածկված է աղբակույտերով և ջրափոսերով։ Վաճառողներն ասացին, որ տարածքը ոչ ոք չի մաքրում, քանի որ շուկան տեր չունի։ Նրանք տեղի համար չեն վճարում:
Շուկայի տարածքում տեղադրված է երկու աղբարկղ, որոնք «Սանիտարական մաքրում» ՍՊԸ-ն դատարկում է սեփական նախաձեռնությամբ հակասանիտարական վիճակը որևէ կերպ վերացնելու համար։ Թեպետ դրա համար այդ ծառայությանը ոչ ոք չի վճարում։
Մուկուչ Կիրակոսյանը համեմունքներ է վաճառում։ Նա բողոքում է տարրական պայմանների բացակայությունից. «Մեր տեղը մաքրում ենք, աղբը թափում ենք աղբարկղի մեջ։ Ոչ աղբի և ոչ էլ տեղի համար փող չենք մուծում։ Լավ կլիներ, եթե պայմաններ լինեին, հարկի վճարմանը դեմ չենք»։
Շուկայի տարածքը պետական սեփականություն է։ Ախալքալաքի շրջանի ենթակառույցների և էկոնոմիկայի բաժնի ղեկավար Վահան Բաթոյանի խոսքերով, տարածքը տեղական մունիցիպալիտետի փոխանցելու պահանջով նամակները 2008 թվականից ուղարկում են նախարարություն։
Անցյալ տարի տեղական իշխանությունը սույն խնդրանքով կրկին անգամ դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը, թեպետ դրական պատասխան չէր ստացել։ Իսկ տվյալ հիմնախնդրի կարգավորման խնդրանքով վերջին նամակը ուղարկվեց անցյալ շաբաթ։
«Գրավոր դիմել ենք էկոնոմիկայի նախարարության տարածաշրջանային բաժին։ Իրավիճակը շատ բարդ է և խնդրում ենք հարցը կարգավորել։ Մունիցիպալիտետի սեփականության ներքո փոխանցման խնդրանքով չենք դիմել, այլ ուղղակի խնդրում ենք որևէ որոշում ընդունեն, վիճակը կարգավորելու համար», – ասաց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը։[ca_audio url=”[ca_audio url=”https://dl.dropboxusercontent.com/u/106027788/OTHER/golos_vahan_batoyan04.06.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]”
Համլետ Մովսիսյանը չգիտե, թե ինչպես կկարգավորվի հիմնախնդիրը։
Էկոնոմիկայի նախարարության տարածաշրջանային ծառայությունում և Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականաշնորհման բաժնում վստահեցնում են, որ շուկայի գրանցման հիմնախնդիրը կկարգավորվի, թեպետ հիմնախնդրի կարգավորման մեթոդի վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն տալիս։
Շուշան Շիրինյան.Ախալքալաք



Opinion, pooling and voting