Ամառային արձակուրդներից հետո Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզը նույպես սկսել է ուսումնական տարին:
Ներկա պահին Հեշտիայի պարտեզ հաճախում են Թորիա, Ուչմանա, Ղաուրմա եւ Հեշտիա գյուղերից թվով 75 երեխաներ, որոնք կազմում են երեք խումբ:
Տնօրեն Լիզա Գրքիկյանի խոսքով՝ փոքրիկները շատ ակտիվ ու մեծ ուրախությամբ հաճախում են պարտեզ: Գրքիկյանը նշեց․ «Ծրագրի հետ կապված փոփոխություներ դեռեւս չկան, միայն մանկապարտեզում դիմորդները շատ են դրա համար ընդունում ենք ըստ դիմումների հերթականության, շատ դժվար է մի երեխային դուրս թողնել մյուսին` ընդգրկել, քանի որ տեղերը սահմանափակ են»:
Ավելի շուտ մեր նյութերից մեկում անդրադաձել էինք, որ սեպտեմբերի 4 -ին ամառային արձակուրդներից հետո Նինոծմինդայի շրջանում վերսկսվել են մանկապարտեզների աշխատանքները:
Մանրամասները՝ ռեպորտաժում․