Եվրախորհրդարանի անդամ, լեհ պատգամավոր Կժիշտոֆ Լիսեկը հունիսի 4-ի առավոտյան այցելել է Թբիլիսիի թիվ 9 բանտում գտնվող Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին:
Նա հայտնել է, որ հանդիպումը տեւել է կես ժամ, եւ հիմնականում քննարկվել են Վրաստանի իրադարձությունները, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Նա նշել է, որ Մերաբիշվիլին քիչ տեղեկություններ ունի, քանի որ նրա մոտ հեռուստացույց չկա, թեեւ դա նախատեսված է Վրաստանի օրենսդրությամբ: Լիսեկին նաեւ զարմացրել է այն, որ Մերաբիշվիլին զուրկ է ընտանիքի անդամների հետ հաճախ հանդիպելու հնարավորությունից: Նա հայտարարել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել արդարադատության նախարար Ցուլուկիանիի հետ:
Լիսեկը նաեւ ընդգծել է, որ Մերաբիշվիլիի բանտային պայմանները ընդհանուր առմամբ նորմալ են:
news.am