Սամցխե-Ջավախքից 79 ուսանող պետական ֆինանսավորում կստանա

Սամցխե-Ջավախքից 79 ուսանող պետական ֆինանսավորում կստանա

Վրաստանում շուրջ 853 ուսանող սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորում կստանա, որից 79-ը՝ Սամցխե-Ջավախքից են:

2019-2020 ուսումնական տարվա համար, սոցիալական ծրագրի շրջանակներում պետության կողմից 2 520 000 լարի է հատկացվել։ Ֆինանսավորում ստանալու համար ուսանողը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է դիմումը և դիմումին կից փաստաթղթերը ներկայացնի կրթության նախարարություն կամ համապատասխան կրթական ռեսուրս կենտրոն։

Բոլոր այն ուսանողները, ովքեր ապրում են բարձր լեռնային գոտում, տեղահանվածները, ոչ վրացալեզու դպրոցների շրջանավարտները, բազմազավակ ընտանիքների անդամները, անաշխատունակ անձիք, պատերազմի վետերանների երեխաները, սոցիալապես անապահով, ծնողազուրկները կամ հայրենադարձների ժառանգները պետության կողմից կստանան ֆինանսավորում։

Նրանցից ֆինանսավորում կստանան այն ուսանողները, ովքեր հանձնել են միասնական ազգային քննությունները և սովորում են երկրի բարձրագույն կրթական հաստատություններում: Ֆինանսավորում կստանան.

► 226 ուսանող, ովքեր վերջին երեք տարիներին ընթացքում սովորել և ամբողջական ընդհանուր կրթության մասին հաստատող փաստաթուղթ են ստացել բարձր լեռնային գոտում։

Նրանցից՝

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան՝ 79 ուսանող (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցիխե, Բորժոմի և Ադիգեն),
Քվեմո-Քարթլի տարածաշրջան՝ 27 ուսանող (Ծալկա, Բոլնիսի, Գարդաբանի, Դմանիսի, Թեթրիսծղարո և Մառնեուլի),
Շիդա-Քարթլի տարածաշրջան՝ 9 ուսանող (Գորի, Կասպի, Քարելի և Խաշուրի),
Աջարիայի ինքնավար հանրապետություն՝ 41 ուսանող (Քոբուլեթի, Խելվաչաուրի, Քեդի, Շուախևի և Խուլո),
Գուրիա՝ 2 ուսանող (Չոխատաուրի),
Իմերեթի՝ 12 ուսանող (Բաղդադ, Սաչխերե, Տղիբուլի, Ծղալտուբո, Ճիաթուրա, Խարագաուլի և Խոնի),
Կախեթի՝ 19 ուսանող (այդ թվում՝ Պանկիսիի կիրճում գտնվող դպրոցներից՝ 15 ուսանող, Ախմետա, Գուրջանի, Թելավի, Սագարեջո և Սիղնաղի),
Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջան՝ 14 ուսանող (Դուշեթի, Թիանեթի, Մցխեթա և Կազբեգի),
Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի տարածաշրջան՝ 15 ուսանող (Ամբրոլաուրի, Լենտեխի, Օնի և Ցագերի),
Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան՝ 8 ուսանող (Մեստիայի մունցիպալիտետ)։

► 5 ուսանող, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սովորել և վկայագիր են ստացել հայալեզու ընդհանուր կրթական հաստատություններում

► 5 ուսանող, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սովորել և վկայագիր են ստացել ադրբեջանալեզու ընդհանուր կրթական հաստատություններում

► 26 ուսանող, ովքեր Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների կամ անհայտ կորածների երեխաներ են: 1998 թվականի մայիսի և 2004 թվականի օգոստոսի իրադարձությունների ժամանակ զոհվածների երեխաներ, ինչպես նաև Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած վետերանների երեխաներ են:

Սոցիալական այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կստանան նաև լիազորագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 2017 կամ 2018 թ.-ին միասնական ազգային քննությունների արդյունքում ընդունված ուսանողները, ովքեր գրանցված են սոցիալապես անպաշտպան ընտանիքների տվյալների ընդհանուր բազայում և նրանց ընտանիքների վարկանշային միավորը հավասար կամ նվազ է 70 000-ից։jnews.am