Խաղողահավաքի (ռթվելիի) համակարգման շտաբի լրատվությամբ, սեպտեմբերի 5-ի դրությամբ, Կախեթիում վերամշակվել է ավելի քան 10 հազար տոննա խաղող: Այստեղից 3,6 հազար տոննա Սափերավի, 2,4 հազար տոննա Ռքածիտելի, 1,5 հազար տոննա կախուրի մծվանե, իսկ մնացածը տարբեր սորտի խաղող է:
Այս տարի Կախեթիում սպասվում է մոտ 200-250 հազար տոննա խաղողի բերք:
Ռթվելիի համակարգող շտաբի փոխանցմամբ, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, գինու ազգային գործակալությունը մոբիլիզացված է, որպեսզի խաղողագործները խաղողի հանձնման հետ կապված որևէ խնդիր չունենան, և որ բերքը չմնա առանց տեղավորման: Նրանց հաղորդմամբ, բերքահավաք գործընթացում գործակալությունը ներգրավված է միայն բերքի հաշվառման մեջ և չի միջամտում գների և ազատ շուկայի կարգավորման գործընթացին:
Բացի այդ, Կախեթիի շրջանի տարբեր մունիցիպալիտետներից խաղողի վերամշակման գործընթացին մասնակցում են 23 գինեգործական ընկերություններ: Ռթվելիի համակարգող շտաբի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ իրենց մոտ գրանցված է 160 գինու արտադրամաս:
Արտադրողների և խաղողագործների միջև ակտիվ հաղորդակցության նպատակով, շտաբը աշխատում է 24 ժամյա ռեժիմով:1tv.ge