2019 թվականի օգոստոս ամսվա տվյալներով, հյուրանոցային ոլորտի զարգացման համար պետական «Արտադրիր Վրաստանում» ծրագրով 111 նոր հյուրանոց է ֆինանսավորվել:
Հյուրանոցները կկառուցվեն Բորջոմիում, Բակուրիանիում, Գուդաուրիում, Փոթիում, Ուրեկիում, Նիկործմինդայում, Կազբեգիում, Սագարեջոյում, Գոնիոյում, Շեկվեթիլիում, Թելավիում, Ծկղալտուբոյում, Քութայիսիում, Զուգդիդիում, Մեստիայում, Գուրջաանիում և Գորիում:
Ներդրումներն ընդհանուր առմամբ կազմելու են 289.6 միլիոն լարի, իսկ նշված 111 հյուրանոցները 2 890 նոր աշխատատեղեր կստեղծեն:aliq.ge