Սեպտեմբերի 4-ին՝ ամառային արձակուրդների ավարտից հետո, վերսկսվեց Օրոջալար գյուղի «Նարեկ» մանկապարտեզների աշխատանքները:
Այս տարի մանկապարտեզ են ընդունվել երկու նոր երեխա, իսկ նոյեմբերին ևս մեկ երեխա կհաճախի մանկապարտեզ: Մանկապարտեզ հաճախում են 25 երեխա: 14 երեխաներ ավագ խմբում են, իսկ 11-ը ` կրտսեր: Մանկապարտեզում աշխատում են 4 աշխատակից: Տնօրեն Նաիրուհի Չոբանյանի խոսքով ՝ 7 տարվա ընթացքում մանկապարտեզ ընդունվել ցանկացող երեխաների քանակը նվազել է: Եթե այդպես լինի, ապա 5 տարի անց գյուղի դպրոցում առաջին դասարանցիներ չեն լինի: Նաիրուհին ունի բազմաթիվ տարբեր ծրագրեր, որոնց շնորհիվ ավելի ակտիվ կաշխատեն: Այդ ծրագրերի նախաձեռնողը Նաիրուհին ինքն է:
«Եթե երեխան չի սովորում, թող յուրաքանչյուր ուսուցիչ պատճառը փնտրի իր մեջ: Մանկապարտեզում երեխան կսովորի կարգապահ և կազմակերպված լինել: Այստեղ նա ընտելանում է հստակ առօրյային: Ծնողները պետք է հարգեն դաստիարակներին և չխանգարեն մանկապարտեզի աշխատանքներին: Նրանք պետք է միայն վերահսկեն աշխատանքը », – ասում է Նաիրուհի Չոբանյանը: