
Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին:
Շինաշխատանքներն իրականացնում է Արման Պողոսյանի շինարարական կազմակերպությունը:
Ներկայումս կատարվում է պատերի ծեփապատում և ներկում: Շինարարական ընկերության ղեկավարի խոսքով ՝ նախքան ուսումնական գործընթացի մեկնարկը, կավարտվեն ներքին աշխատանքները, իսկ ինչ վերաբերում է պատերի արտաքին սվաղմանը և կաթսայատան կառուցմանը, ապա այդ աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի վերջ:
Շինաշխատանքներն իրականացնելու համար հատկացվել էր 130,000 լարի, սակայն մրցույթը շահել էր 93.882 լարիի դիմաց:
Այս գումարից բացի, ջեռուցման համակարգի համար ավելացվել է 9,000 լարի:
Մանրամասները շինարարական ընկերության տնօրեն Արման Պողոսյանի հետ զրույցում: