Սպանություն Թեմքայում. կնոջ տունն այրել են

Սպանություն Թեմքայում. կնոջ տունն այրել են

Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Թեմքա թաղամասում բնակելի տներից մեկում բռնկված հրդեհ մարելու ժամանակ փրկարարները կնոջ դի են հայտնաբերել, ով ամենայն հավանականությամբ՝ սպանվել է հրազենից, սեփական բնակարանում: Շենքի բնակիչները հրշեջ ծառայություն են կանչել, երբ բնակարանից ծուխ են նկատել:

Կինը գլխի հատվածում հրազենային վնասվածք ունի: Ըստ ականատեսների՝ դեպքը կեսօրին է տեղի ունեցել: Հարազատներն ու բարեկամները կարծում են, որ բնակարանը կողոպտվել է, ապա սպանվել կինը, իսկ բնակարանի հրդեհը հատուկ է արված՝ հանցագործության հետքերը կոծկելու նպատակով:

Ներկայումս տեղում քրեագետներն են աշխատում: Ոստիկանությունը բնակարան ներս չի թողնում սպանված հարազատներին: Նրանք կհարցաքննվեն:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 108 հոդվածի հատկանիշներով՝ «դիտավորյալ սպանություն»: Հոդվածը նախատեսում է 7-15 տարվա ազատազրկում:aliq.ge