Համաձայնագիրը, որը վավերացրել է Բրազիլիայի Կոնգրեսը, հիմք է հանդիսանում Հայաստանում եւ Բրազիլիայում համագործակցությանը պատրաստ ուսումնական հաստատությունների որոնման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:
«Հաջորդ շաբաթ ակնկալում ենք Սան Պաուլուի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի այցը, որի հետ կքննարկենք այդ համաձայնագրի իրականացումը: Իմ այդ գաղափարով առաջարկում եմ համաձայնագիր կնքել Սան Պաուլուի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ»,- ասաց նա:
Դեսպանը հույս հայտնեց, որ ուսանողները կօգտվեն այդ հնարավորությունից, քանի որ նոր համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում տրված դիպլոմները կճանաչվեն Բրազիլիայում, եւ հակառակը:
Նա հավելեց, որ Բրազիլիայում ուսանելու դեպքում ուսանողները պետք է տեղափոխվեն Բրազիլիա 6 ամիս առաջ, որպեսզի պորտուգալերենի դասընթացների հաճախեն: news.am