
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը կլքի փետրվարի 20-ին:
Նախկին վարչապետ և նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվեց 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործով, այդ թվում 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցներ թաքցնելու, ընտրողներին կաշառելու գործերով:
Մերաբիշվիլին դատապարտված է 6 տարի 9 ամիս ազատազրկման:aliq.ge