Տուն, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ. Վիդեո

Տուն, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ. Վիդեո

Ճապոնիայում ավելի ու ավելի հայտնի է դառնում արդի տեխնոլոգիաներով ստեղծված տունը, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ:

«Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը:

Հիմքում դրված սենսորներն ընկալում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որն իր հերթին փչում է օդային բարձիկները և տունը բարձրացնում օդ:

Տեխնոլոգիան մշակվել է նախորդ տասնամյակում, սակայն առանձնահատուկ ուշադրության արժանացել 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այժմ Ճապոնիայում կա մոտ 100 նման տիպի տուն:
1tv.ge