Նինոծմինդայի մունիցիպալիտետի աղբանոցը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Վրաստանի կառավարությունը 2016թ. ընդունել է թափոնների կառավարման ազգային ռազմավարություն 2016-2030թթ. համար, ինչպես նաև՝ գործողությունների ազգային ծրագիր 2016-2020թթ. համար:
Աղբանոցը բացվել է 2015թ. ինը տարվա ժամկետով: Ջիգրաշեն գյուղի մոտակայքում գտնվող այս աղբանոցում է հավաքվում Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից բերված աղբը: Աղբանոցը ցանկապատված է:
Փորձագետների խոքով, ոչ վերահսկելի վիճակում գտնվող նմանատիպ աղբանոցը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և բնակչության համար:
Այդ ուղղությամբ Վրաստանը նոր քայլ է ձեռնարկել, որով ցանկանում է թափոնների մշակման նոր ծրագիր ստեղծել: Նոր համակարգը նախ կներդրվի Վրաստանի մեծությամբ երրորդ քաղաք՝ Քութաիսիում, որտեղ կկառուցվի կարծր թափոնների ժամանակակից աղբավայր: Այս նախաձեռնության իրականացման համար Եվրոպական Միությունը Վրաստանին հատկացրել է գումար:
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո աղբահանության ոլորտում որոշակի ակտիվություն է նկատվում: 2015թ. աղբահանության վերաբերյալ մշակվել է ռազմավարական ծրագիր և ընդունվել են տարբեր տեխնիակական կարգավորումներ: ԵՄ-ի կողմից կան որոշակի պահանջներ, որոնք Վրաստանը պետք է բավարարի:
Ըստ այդմ, բոլոր մունիցիպալիտետները պետք է ունենան թափոնների կառավարման ծրագիր, ինչպես նաև բոլոր ոչ օրինական աղբանոցները պետք է փակվեն:
“2017թ.-ից բոլոր մունիցպալիտետները պետք է ունենային թափոնների կառավարման ծրագիր և պետք է այդ ծրագիրը կյանքի կոչած լինեին: Այդ ծրագրերի կարևորագույն քայլերից մեկն էլ պետք է լիներ ոչ օրինական աղբանոցների մաքրումը և աղբի տեսակավորման համակարգի աստիճանաբար ներդնումը՛՛,-նշում է USAID-ի տարածաշրջանային թափոնների կառավարման տեխնոլոգիաների ղեկավարի տեղակալ Նինո Թևզաձեն:
Աղբանոցների փակումը ևս պահանջում է ֆինանական միջոցներ: Ինչպես նշում է Թևզաձեն, ակտիվ համագործակցում են մունիցիպալիտետների հետ և օգնում են փակել աղբանոցները:
Ռազմավարական ծրագրում նշվում է, որ բոլոր ոչ օրինական կարգավիակ ունեցող աղբանոցները մինչև 2023 թվականը պետք է փակվեն: Միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցելիս պետությունը աշխատում է տարածաշրջանային աղբանոցներ կառուցելու նախագծերի վրա: Աջարիայում և Կախեթիում արդեն գործում են այնպիսի աղբանոցներ, որոնք համապատախանում են եվրոպական չափանիշներին, որտեղ պահպանվում են նաև սանիտարական նորմերը:
Նինո Թևզաձեի խոսքով, մունիցիպալիտետները պետք է ավելի ակտիվ լինեն և բյուեի միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ձեռք բերեն անհրաեշտ տեխնիկա աղբահանության համար:
Առաջիկայում Նինոծմինդայի աղբանոցը ևս կփակվի և կկառուցվի տարածաշրանային աղբանոց, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: