Նինոծմինդայի աղբանոցը չի համապատախանում եվրոպական չափանիշներին

Նինոծմինդայի աղբանոցը չի համապատախանում եվրոպական չափանիշներին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի  աղբանոցը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Վրաստանի կառավարությունը 2016թ.  ընդունել է  թափոնների կառավարման ազգային ռազմավարություն  2016-2030թթ. համար, ինչպես նաև՝  գործողությունների ազգային ծրագիր 2016-2020թթ. համար:

Աղբանոցը բացվել է 2015թ.  ինը   տարվա ժամկետով:  Ջիգրաշեն գյուղի մոտակայքում գտնվող այս  աղբանոցում  է հավաքվում  Նինոծմինդայի  և Ախալքալաքի մունիցիպալիտետներից բերված աղբը:  Աղբանոցը ցանկապատված է:

Փորձագետների խոքով, ոչ վերահսկելի վիճակում գտնվող նմանատիպ աղբանոցը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և բնակչության համար:

Այդ ուղղությամբ Վրաստանը նոր քայլ է ձեռնարկել, որով ցանկանում է  թափոնների մշակման նոր ծրագիր ստեղծել: Նոր համակարգը նախ կներդրվի Վրաստանի  մեծությամբ երրորդ քաղաք՝ Քութաիսիում, որտեղ կկառուցվի կարծր թափոնների  ժամանակակից աղբավայր: Այս նախաձեռնության իրականացման  համար Եվրոպական Միությունը Վրաստանին հատկացրել է գումար:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո աղբահանության ոլորտում որոշակի ակտիվություն է նկատվում: 2015թ. աղբահանության վերաբերյալ մշակվել է  ռազմավարական ծրագիր և  ընդունվել են տարբեր տեխնիակական կարգավորումներ:  ԵՄ-ի կողմից կան որոշակի պահանջներ, որոնք Վրաստանը պետք է բավարարի:

Ըստ այդմ,  բոլոր մունիցիպալիտետները պետք է ունենան թափոնների կառավարման ծրագիր, ինչպես նաև բոլոր ոչ օրինական աղբանոցները պետք է փակվեն:

“2017թ.-ից  բոլոր մունիցպալիտետները պետք է ունենային թափոնների կառավարման ծրագիր և պետք է  այդ ծրագիրը կյանքի կոչած լինեին: Այդ ծրագրերի կարևորագույն քայլերից մեկն էլ պետք է լիներ ոչ օրինական աղբանոցների մաքրումը և աղբի տեսակավորման համակարգի աստիճանաբար ներդնումը՛՛,-նշում է   USAID-ի տարածաշրջանային թափոնների  կառավարման տեխնոլոգիաների ղեկավարի տեղակալ Նինո Թևզաձեն:

Աղբանոցների փակումը  ևս պահանջում է ֆինանական միջոցներ: Ինչպես նշում է Թևզաձեն,  ակտիվ համագործակցում են մունիցիպալիտետների հետ  և օգնում են փակել աղբանոցները:

Ռազմավարական ծրագրում նշվում է, որ  բոլոր ոչ օրինական կարգավիակ ունեցող աղբանոցները մինչև 2023 թվականը պետք է փակվեն: Միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցելիս պետությունը աշխատում է տարածաշրջանային աղբանոցներ կառուցելու նախագծերի վրա: Աջարիայում և Կախեթիում արդեն գործում են  այնպիսի աղբանոցներ, որոնք համապատախանում են եվրոպական չափանիշներին, որտեղ պահպանվում են նաև սանիտարական նորմերը:

Նինո Թևզաձեի  խոսքով,  մունիցիպալիտետները պետք է ավելի ակտիվ լինեն և բյուեի միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ձեռք բերեն անհրաեշտ տեխնիկա աղբահանության համար:

Առաջիկայում Նինոծմինդայի աղբանոցը ևս կփակվի և կկառուցվի տարածաշրանային աղբանոց, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: