Բոլոր տեղերում հագուստ գնելը ունի սեզոնային բնույթ, սեզոններից մեկը աշնան սեպտեմբեր ամիսն է։
Այս ամսին նոր հագուստ ձեռք բերելը կապված է երկու գործոնի հետ. առաջին գործոնը դա եղանակի փոփոխությունն է։ Աշնանը սկսում է ցրտել, ուստի պետք է գնել նոր ու եղանակին համապատասխան հագուստ։ Երկրորդ գործոնը դա ուսումնական ու աշխատանքային տարվա սկիզբն է։
Արդյո՞ք Նինոծմինդայի մունիցիպալիտետում հագուստի վաճառքը համապատասխանում է գնորդների պահանջներին, այս կապակցությամբ Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում։ Բնակիչները նշում են, որ հագուստի տեսականին երբեմն չի համապատասխանում իրենց պահանջներին, ոմանք էլ կարծում են, որ հագուստի տեսականին բավարար է, սակայն գները թանկ են, դրանից ելնելով հաճախ գնումները կատարում են այլ քաղաքներից, որտեղ համեմատաբար ավելի էժան գներ են։
Մանրամասները՝ ռեպորտաժում.