Դպրոցաշինության մեծ ծրագիր. Վրաստանում 2 տարում՝ 63 դպրոց կկառուցվի

Դպրոցաշինության մեծ ծրագիր. Վրաստանում 2 տարում՝ 63 դպրոց կկառուցվի

8,4 հազար աշակերտ Վրաստանում կսովորի նոր դպրոցներում:

8400 աշակերտի համար նախատեսված 63 դպրոցի շինարարություն է ծրագրվում ավարտին հասցնել 2020-2021 թվականներին: Այս մասին ասել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մայա Ցկիտիշվիլին:

Նրա խոսքերով՝ այս տարի 87 դպրոցում սկսված կապիտալ վերանորոգումը կավարտվի երկու տարվա ընթացքում: Այս տարի առաջին անգամ մունիցիպալիտետները (տեղական ինքնակառավարման մարմին) իրենց վրա են վերցրել փոքր վերանորոգման աշխատանքները՝ մոտ 20 մլն. լարի (6,7 մլն. դոլար) արժողությամբ: Մինչև տարեվերջ 642 դպրոց կունենա բարեկարգված ենթակառուցվածքներ: Մինչ այժմ բոլոր դպրոցներում վերանորոգման աշխատանքներն անցկացնում էր նախարարությունը: Այժմ քաղաքային ու շրջանային ղեկավարությունները կզբաղվեն ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներով, ավելին՝ տեղական միջոցներով փոքր դպրոցներ կկառուցվեն:

Վերջին ժամանահատվածում, Վրաստանի կրթական բարեփոխումների շրջանակներում երկրում 27 նոր դպրոց է կառուցվել, որոնցից 2-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում: Ավարտվել է 141 դպրոցի վերանորոգում: Իսկ 884 դպրոց ֆինանսավորում է ստացել՝ կարիքները հոգալու համար:

Այսօր Վրաստանում գործող 2084 դպրոց կա:aliq.ge