Թբիլիսիում քառասունամյա կինը տանը ծննդաբերելուց հետո նորածնին, ենթադրաբար, գցել է աղբարկղը, հայտնում են վրացական ԶԼՄ-ներն այն բանից հետո, երբ ոստիկաններին չի հաջողվել գտնել երեխային:
Փաստի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կինը ուժեղ արյունահոսությամբ տեղափոխվել էր Թբիլիսիի թիվ 5 ծննդատուն՝ առանց երեխայի: Այդ իսկ պատճառով բժիշկները տեղեկացրել էին իրավապահներին: Ավելի ուշ կինը խոստովանել է, որ գաղտնի ծննդաբերել է և լքել երեխային: Իրավապահներին դեռ չի հաջողվում գտնել երեխային:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «նորածին երեխայի դիտավորյալ սպանություն մոր կողմից» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Հայտնի է դարձել, որ կինն ունի անչափահաս երեխա, որին սոցիալական գործակալները տեղափոխել են մասնագիտացված հաստատություն:
Ի դեպ, Վրաստանում նման դեպք էր տեղի ունեցել նաև օգոստոսի 16-ին: Գուրիայի շրջանի ոստիկանությանը հաջողվել էր փրկել այգում լքված նորածին աղջկան: shantnews.am